Կուբան եւ ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել հեռահաղորդակցումների բնագավառում
https://parstoday.ir/hy/news/world-i16099-Կուբան_եւ_ԱՄՆ_ը_պայմանագիր_են_ստորագրել_հեռահաղորդակցումների_բնագավառում
Կուբայի «Էտեքսա» պետական հեռահաղորդակցական ձեռնարկությունը եւ ԱՄՆ-ի T-Mobile USA ընկերությունն համաձայնագիր են ստորագրել ուղիղ հեռախոսային կապի եւ ռոումինգի հաստատման վերաբերյալ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 10, 2016 06:30 Asia/Tehran
  • Կուբան եւ ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել հեռահաղորդակցումների բնագավառում

Կուբայի «Էտեքսա» պետական հեռահաղորդակցական ձեռնարկությունը եւ ԱՄՆ-ի T-Mobile USA ընկերությունն համաձայնագիր են ստորագրել ուղիղ հեռախոսային կապի եւ ռոումինգի հաստատման վերաբերյալ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 9-ին Հավանայում Կուբայի ձեռնարկության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը ներառում Է ձայնային ռոումինգի, տվյալների ռոումինգի եւ T-Mobile USA-ի՝ Կուբա այցելող սպասարկյալների համար տեքստային հաղորդագրությունների ծառայություն:

Ընկերության սպասարկյալները կկարողանան կղզու տարածքում իրենց շարժական հեռախոսներից օգտվել այն բանից անմիջապես հետո, երբ ավարտվի տեխնոլոգիաների ներդրման եւ տեխնիկական փորձարկումների շրջանը, որոնք իրականացնում են երկու երկրների գործարկուները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: