Թուրք ծովակալն առաջարկում է թուրանական բանակ ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i161256-Թուրք_ծովակալն_առաջարկում_է_թուրանական_բանակ_ստեղծել
«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ «Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ անհապաղ պետք է կազմավորել թուրանական բանակ, հայտնում է Ermenihaber–ը։, հայտնում է Ermenihaber–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 14:22 Asia/Tehran
  • Թուրք ծովակալն առաջարկում է թուրանական բանակ ստեղծել

«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ «Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ անհապաղ պետք է կազմավորել թուրանական բանակ, հայտնում է Ermenihaber–ը։, հայտնում է Ermenihaber–ը։

Նման կարծիք նա հայտնել է Ղազախստանում ստեղծված իրավիճակի համատեքստում:

Անդրադառնալով Ղազախստանի ռազմավարական օբյեկտներում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայմանը՝ Յայջըն նշել է, որ այդ իրավիճակը Ղազախստանի ապագայի և թյուրքական աշխարհի ինտեգրացիայի տեսանկյունից անհանգստացնող խնդիր է:

Նա մատնանշել է Ռուսաստանի համար Ղազախստանի կարևոր նշանակությունը՝ ընդգծելով, որ այդ երկրում սոցիալ-քաղաքական որևիցե փոփոխություն կարող է վտանգել Ռուսաստանի շահերը և ապագայի տեսլականը:

Թուրք ծովակալի կարծիքով՝ Ղազախստանում զարգացումները ցույց տվեցին, թե որքան կարևոր է թյուրքախոս պետությունների սոցիալ-տնտեսական ինտեգրացիան:

Սակայն դրանք նաև դարձան ցուցիչ, թե որքան անհրաժեշտ է ռազմական ոլորտում համագործակցությունը և պաշտպանական նշանակության կառույցի ստեղծումը:

Նա առանձին անդրադարձել է նաև Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության շրջանակներում հայկական զինուժի մասնակցությանը՝ այն որակելով, որպես մի զարգացում, որից ամբողջ թյուրքական աշխարհը պետք է դաս քաղի:

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։

Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

armeniasputnik.am