Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i161408-Թուրքիայի_արտգործնախարարը_հանդիպել_է_Չինաստանի_արտգործնախարարի_հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 15:28 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Չավուշօղլուն Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ երկկողմ հանդիպումից հետո մասնակցել է պատվիրակությունների միջև կայացած հանդիպումներին։

Թուրքիայի ԱԳՆ-ի նախապես տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստան այցի շրջանակներում քննարկվելու են Թուրքիա-Չինաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

«Պարոն նախարարը 2022 թվականի հունվարի 12-ին կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ»,-ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

lragir.am