2050թ-ին փախստականների թիվը կհասնի 321 միլիոնի. Պան Գի Մուն
Աշխարհում փախստականների թիվը 21-րդ դարի երկրորդ կեսին կհասնի 321 միլիոնի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Վերջին 15 տարիների ընթացքում փախստականների թիվը մեծացել է 40%-ով: Այս թիվը արդեն կազմում է 244 միլիոն մարդ:
Ըստ վարկածների՝ աշխարհում բնակչության թիվը կշարունակվի աճել, և, ինչպես սպասվում է, 2050թ-ին աշխարհում կլինի 9.7 միլիարդ մարդ: Եթե միջազգային փախստականների թիվը ողջ մարդկության բնակչության կազմում կայուն լինի, ապա 2050թ-ին գաղթականների թիվը կհասնի 321 միլիոնի:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հորդորել է չթողնել և հեռանալ այն երկրները, որտեղ հիմնականում գնում են փախստականները: Իր զեկույցում նա խորհուրդ է տվել «գլոբալ համաձայնագիր» կնքել՝ փախստականների ընդունման ընդհանուր պատասխանատվության մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պան Գի Մունը հայտնել է՝ փախստականներն ու միգրանտները զարգացնում են ընդունող երկրներին:
operativ.am
10/5/2016