Ռուսաստանի բանագնաց. Իրանն իրավունք ունի երաշխիք պահանջել ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/world-i161880-Ռուսաստանի_բանագնաց._Իրանն_իրավունք_ունի_երաշխիք_պահանջել_ԱՄՆ_ից
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Իրանի՝ ԱՄՆ-ից երաշխիք պահանջելուն, գրել է, որ Թեհրանն ունի դրա իրավունքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 18, 2022 11:12 Asia/Tehran
  • Ռուսաստանի բանագնաց. Իրանն իրավունք ունի երաշխիք պահանջել ԱՄՆ-ից

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Իրանի՝ ԱՄՆ-ից երաշխիք պահանջելուն, գրել է, որ Թեհրանն ունի դրա իրավունքը։

Երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ուլյանովն ասել է, որ ոմանք չեն ցանկանում դասեր քաղել առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից, հավելելով.«Իրանցիներն իրավունք ունեն երաշխիքներ պահանջել այս աղետալի արկածախնդրության կրկնությունը բացառելու վերաբերյալ»։

Իրանը և Միացյալ Նահանգները գրավոր ներկայացրել են իրենց տեսակետները պատժամիջոցների չեղարկման և այդ կապակցությամբ վստահության, միջուկային պարտավորությունների և դրանց հավաստիության մասին վստահություն ձեռք բերելու չորս հարցերի վերաբերյալ, իսկ պատվիրակությունները քննարկում են տեքստերը։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելն անցյալ շաբաթ օրը հայտնել է, որ հավանաբար առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնություն կկայանա: