Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց
https://parstoday.ir/hy/news/world-i161954-Ադրբեջանական_կողմի_նախաձեռնությամբ_կայացել_է_Պուտին_Ալիև_հեռախոսազրույց
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2022 15:18 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։

Հաղորդվում է, որ, հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցն Ուկրաինա, քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։  Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։

Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։

Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։