Հայերը նույնպես շատ գոհ են . Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i162168-Հայերը_նույնպես_շատ_գոհ_են_._Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 13:56 Asia/Tehran
  • Հայերը նույնպես շատ գոհ են . Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:

«Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը։

Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն  Մևլութ, հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:

 Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է.«Մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից էլ լայն մասնակցություն է լինելու: Աշխարհի բոլոր տեղերից բոլորին հրավիրում ենք: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 ԱԳ նախարարներ: Հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին Եգիպտոսին»:

yerevan-times.com