Էրդողանը կմեկնի Ուկրաինա․ հայտնի է այցի օրը
https://parstoday.ir/hy/news/world-i162198-Էրդողանը_կմեկնի_Ուկրաինա_հայտնի_է_այցի_օրը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջիկայում նախատեսում է այց կատարել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Այցը կմեկնարկի փետրվարի 3-ին։ Այցի ընթացքում նշվելու է թուրք-ուկրաինական միջպետական հարաբերությունների 30-ամյակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 15:42 Asia/Tehran
  • Էրդողանը կմեկնի Ուկրաինա․ հայտնի է այցի օրը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջիկայում նախատեսում է այց կատարել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Այցը կմեկնարկի փետրվարի 3-ին։ Այցի ընթացքում նշվելու է թուրք-ուկրաինական միջպետական հարաբերությունների 30-ամյակը։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հյուրընկալվեն Անկարայում եւ փորձեն Թուրքիայում փորձեն կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերություններում եղած խնդիրները։Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, այդ թվում Էրդողանի նախաձեռնությունը, որը կարող է բերել այն բանին, որպեսզի Կիեւը վերադառնա Մինսկյան համաձայնագրի կատարմանը։

civic.am/