Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i162654-Էրդողանն_ընդունել_է_Թուրքիայի_հայկական_հիմնադրամների_միության_նախագահին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 16:09 Asia/Tehran
  • Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։

Հանդիպումը կայացել է Չանկայա նստավայրում։

Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Այսօր Hüriyyet-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումներին, հաղորդել էր, որ Անկարան մտադիր է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:

Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 2 երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։

armeniasputnik.am