Արտաքին միջամտություն հետքը՝ Ղազախստանի անկարգություններում
Ղազախստանի նախագահը հայտարարել է երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ օտարերկրյա ապստամբների մասնակցության մասին։
«Այս ամսվա անկարգությունների ժամանակ ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը, որպեսզի զինված անձինք կարողանան առանց որևէ խնդրի մուտք գործել քաղաք և ստանձնել հարձակումները ղեկավարելու պատասխանատվությունը», այս կապակցությամբ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։
Տոկաևը նշել է, այս անձիք Ղազախստան են մտել Կենտրոնական Ասիայի երկրներից՝ անկարգությունները ղեկավարելու համար։
Այս տարվա տարեսկզբին, հեղուկ գազի գնի կրկնապատկումից հետո, Ղազախստանում ծայր առավ բողոքի լայն ալիք, որը վերածվեց բռնությունների ու թալանի։ Ի վերջո, Ղազախստանի նախագահի խնդրանքով և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքերի տեղակայմամբ, երկրում խաղաղություն հաստատվեց:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio