Իրան. ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա Սպահանի նոր
https://parstoday.ir/hy/news/world-i163214-Իրան._ՄԱԳԱՏԷ_ն_հասանելիություն_չի_ունենա_Սպահանի_նոր
միջուկային օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություններին, մինչև ՀԳՀԾ-ի վերականգնումը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2022 07:16 Asia/Tehran
  • Իրան. ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա Սպահանի նոր

միջուկային օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություններին, մինչև ՀԳՀԾ-ի վերականգնումը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ԻԻՀ ղեկավարը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա Սպահանի նոր միջուկային օբյեկտի  մոնիտորինգի տեղեկատվությանը, քանի դեռ ՀԳՀԾ-ն չի վերականգնվել: 
Մուհամմադ Ռեզա Ղայեբին, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է. «Մի քանի ժամ առաջ հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հերթական  թարմացված զեկույցն է, որով կազմակերպության անդամները տեղեկացվում են Իրանի միջուկային գործունեության հետ կապված վերջին տեխնիկական տեղեկատվության մասին»:
Նա նշել է. «Համաձայն այդ զեկույցի, Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ   մտադիր է Ցայ Քարաջ համալիրի փոխարեն ցենտրիֆուգների պահեստամասեր արտադրել Սպահանում գտնվող նոր համալիրում»:
Երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ն հայտարարեց, որ  Իրանը գործակալությանը տեղեկացրել է   Սպահանի միջուկային համալիրում ռոտորային խողովակներ և ցենտրիֆուգների փչակներ   արտադրելու մտադրության մասին:
Զեկլույցում նաև նշված է, որ գործակալությունը տեսախցիկներ է տեղադրել նոր համալիրում: 
Հարկ է նշել, որ Իրանում շարունակվում են ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Իրան-«4+1» խումբ բանակցությունները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio