Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում
https://parstoday.ir/hy/news/world-i163262-Թուրքիայի_և_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարները_հանդիպել_են_Անկարայում
Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում է Haber Global-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2022 14:22 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում է Haber Global-ը:

Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցեր:

Աքարը Հասանովին է ներկայացրել Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար կայացած առաջին հանդիպման ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

  armeniasputnik.am