Ռուսաստանը եւ Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i163312-Ռուսաստանը_եւ_Բելառուսը_համատեղ_զորավարժություններ_են_անցկացնում
Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերն իրականացնում են «Միութենական վճռականություն – 2022» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են «Դոմանովսկի», «Գոժսկի», «Օբուզ-Լեսնովսկի», «Բրեստսկի» եւ «Օսիպովիչսկի» զորավարժարաններում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 02, 2022 13:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը եւ Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերն իրականացնում են «Միութենական վճռականություն – 2022» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են «Դոմանովսկի», «Գոժսկի», «Օբուզ-Լեսնովսկի», «Բրեստսկի» եւ «Օսիպովիչսկի» զորավարժարաններում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

«Զորավարժարաններում վարժանքների մարտական համակարգման փուլում մշակվում են պաշտպանությունը պահելու եւ անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի հարցերը»,- ասվում է գերատեսչության կայքում։

Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով։ Փետրվարի 2-9-ը ստորաբաժանումները կկատարեն վերատեղակայում, կստեղծեն զորախմբեր եւ կկազմակերպեն կարեւոր պետական ու ռազմական օբյեկտների պահպանությունն ու պաշտպանությունը։ Նախատեսվում է նաեւ ստուգել Բելառուսի տարածքում կարեւոր օբյեկտների ծածկման խնդիրները կատարելու ՀՕՊ պատրաստվածությունը։

Փետրվարի 10-20-ը դաշնակցային ուժերը կմշակեն «արտաքին ագրեսիայի կասեցման եւ հետմղման»», ինչպես նաեւ ահաբեկչությանը դիմակայելու եւ Միութենական պետության շահերը պաշտպանելու հարցերը։

news.am