Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը
Փետրվար 02, 2022 14:06 Asia/Tehran
Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը։
Նշվում է, որ փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխանցումավազքի երթուղին և տևողությունը զգալիորեն կրճատվել են: Այն կտևի երեք օր ու կավարտվի ուրբաթ երեկոյան, երբ վերջին ջահակիրը Պեկինի ազգային մարզադաշտում կվառի օլիմպիական ջահը:
«Փոխանցումավազքի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին:
Պիտակ