Մեկնաբանություն- Ջո Բայդենի հերթական քայլն՝ ուղղված Արևելյան Եվրոպայում լարվածության սրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i163482-Մեկնաբանություն_Ջո_Բայդենի_հերթական_քայլն_ուղղված_Արևելյան_Եվրոպայում_լարվածության_սրմանը
Չորեքշավբթի օրը ԱՄՆ նախագահը ստորագրել է Արևելյան Եվրոպայում 3 հազար զինվոր տեղակայելու հրամանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 07:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ջո Բայդենի հերթական քայլն՝ ուղղված Արևելյան Եվրոպայում լարվածության սրմանը

Չորեքշավբթի օրը ԱՄՆ նախագահը ստորագրել է Արևելյան Եվրոպայում 3 հազար զինվոր տեղակայելու հրամանը:

Ըստ այս հրամանի, 1700 ամերիկացի զինծառայող կուղարկվի Լեհաստան,  իսկ Գերմանիայում տեղակայված 1000 ամերիկացի զինվորներ կտեղափոխվեն Ռումինիա: Եվս 300 զինծառայող ԱՄՆ-ից կտեղափոխվի Գերմանիա: Բացի այդ, Բայդենի հրամանով,  Պենտագոնը նախատեսում է տարածաշրջանում տեղակայված  ամերիկյան զորքերի թիվը հասցնել ավելի քան 8500-ի:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին չորեքշաբթի օրը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով ստանձնած պարտավորության համաձայն, առաջիկայում ԱՄՆ-ն ավելի շատ զորքեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա՝ հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու նպատակով»:

Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին, Պենտագոնի հայտարարությունից հետո, նշել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է մոտ 3000 ամերիկացի զինվոր ուղարկել Արևելյան Եվրոպա, հավելելով,  որ այդ ուժերը չեն գնում պատերազմելու Ուկրաինայում:

Բայդենի այս հրամանը ստորագրվում է Արևելյան Եվրոպայում Ռուիսաստանի հետ առճակատման հնարավորությունը սրելու Վաշինգտոնի ջանքերի շրջանակում:

Այդ նպատակով, վերջին շաբաթների ընթացքում, Վաշինգտոնը  քարոզչական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, և ՆԱՏՕ-ի հետ միասին անընդհատ խոսում  Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հավանականության մասին:

Իրականում ԱՄՆ-ի նպատակն Արևելյան Եվրոպայում իր և ՆԱՏՕ-ի ներկայության համար պատրվակ ունենալն է:  Վաշինգտոնը միևնույն ժամանակ անտեսում է  անվտանգության վերաբերյալ Մոսկվայի պահանջներն ինչն ավլի է մեծացնում Արևելյան Եվրոպայում ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության հավանականությունը:

Մոսկվան Արևմուտքից երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին,  դաշինքի ուժերը չեն տեղակայվի իր սահմանների մոտ:  ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մերժել են բավարարել այս պահանջը ինչը զայրացրել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել է. «Մոսկվան պատշաճ պատասխան չի ստացել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից իր երեք հիմնական պահանջների վերաբերյալ, որոնք են՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելը, Ռուսաստանի սահմանների մոտ հարձակողական սպառազինության համակարգեր տեղակայելուց   հրաժարվելը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների՝ 1997 թվականի վիճակին վերադառնալը»:

Մոսկվան համզոզված է, որ Ռումինիայում ու Լեհաստանում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայումը սպառնում է իր անվտանությանը:

Մյուս կարևոր խժնդիրը կայանում է նրանում, որ Բայդենի վարչակազմը, որը նախկինում պնդում էր, թե Մոսկվան նպատակ ունի հարձակվել Ուկրաինայի վրա, հիմա նահանջել է այդ հարցում իր դիրքերից:

Ներկայումս ոչ միայն ԱՄՆ բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաների միջև կոնսենսուս չկա Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման ժամկետների վերաբերյալ, այլև Վաշինգտոնը անուղղակիորեն ընդունել է, որ այս պնդումն անհիմն է: Որովհետև ժամանակի ընթացքում  և Վաշինգտոնի հայտարարությունների անհիմն լինելու փաստվելու հետևանքով, աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը նվազում է: