Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i163484-Թուրքիայի_խորհրդարանը_վավերացրել_է_Շուշիի_հռչակագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 07:48 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը:

Արտաքին կապերի հանձնաժողովում քննարկման ներկայացված Շուշիի հռչակագիրը բարձր էր գնահատվել ու խորհրդարանի քննարկմանը ներկայացվել որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ:

Փաստաթղթի ընդունմանը 266 պատգամավոր է կողմ քվեարկել։

Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։

armeniasputnik.am