Վիեննան՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վայր
Փետրվար 04, 2022 07:58 Asia/Tehran
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաները մոտ ապագայում կհանդիպեն՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նպատակով։
Նա նշել է, որ հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին՝ Վիեննայում:
Հաղորդման համաձայն՝ Ավստրիայի ԱԳ նախարարը Թուրքիայի ներկայացուցիչ Սարդար Քըլըչին և Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է հանդիպել Վիեննայում:
Երկու երկրների պաշտոնյաներն առաջին անգամ հանդիպել են անցյալ ամիս՝ Մոսկվայում։
Պիտակ