Մեծ Բրիտանիայի կառավարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել
https://parstoday.ir/hy/news/world-i163492-Մեծ_Բրիտանիայի_կառավարության_երեք_բարձրաստիճան_պաշտոնյաներ_հրաժարական_են_տվել
Մեծ Բրիտանիայում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին, այդ երկրի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 08:01 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի կառավարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել

Մեծ Բրիտանիայում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին, այդ երկրի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել:

Ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ կորոնավիրուսի ամենախիստ սահմանափակումների ժամանակ, կառավարական շենքերում կազմակերպվել են հյուրասիրություններ:  

Հրաժարական տված պաշտոնյաներն են՝  Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Փոլ Գվինը, քաղաքական խորհրդական և քաղաքականություն մշակող Մոնիրա Միրզան և  կառավարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջեք Դոյլը։

Երկուշաբթի օրը կայացած խորհրդարանի նիստում, Բորիս Ջոնսոնը քննադատության է  արժանացել օրենսդիրների կողմից՝ կորոնավիրուսի համավարակի  գագաթնակետին մի քանի հյուրասիրություն կազմակերպելու համար։