Սիրիա Է ժամանել ռուսաստանյան վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը
https://parstoday.ir/hy/news/world-i163508-Սիրիա_Է_ժամանել_ռուսաստանյան_վեց_ռազմանավերից_բաղկացած_ջոկատը
Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 09:09 Asia/Tehran
  •  Սիրիա Է ժամանել ռուսաստանյան վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը

Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

«Անցման ընդհանուր երկարությունը կազմել Է ավելի քան 6000 ծովային մղոն»,-ասվում Է տեղեկագրում: Այժմ նավերը համալրում են վառելիքա-քսուքային նյութերի, խմելաջրի եւ պարենամթերքի պաշարները:

Ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կայանը գտնվում Է Միջերկրական ծովի ափի Տարտուսի նավահանգստի շրջանում, այդ վայրը կայանման, վերանորոման եւ պաշարների համալրման համար Է: 11711 եւ 775 նախագծի այդ մեծ նավերը նախատեսված են չսարքավորված ափին ծովային դեսանտ իջեցնելու եւ ծովով զորքեր ու բեռներ տեղափոխելու համար: Կարող են տեղափոխել տարբեր տեսակի զրահատեխնիկա: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման 2022 թվականի պլանին համապատասխան հունվար-փետրվարին նավատորմերի պատասխանատվության բոլոր գոտիներում անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ՝ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Նիկոլայ Եվմենովի ընդհանուր ղեկավարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am