Թուրքիայի նախագահը վարակվել է «Օմիկրոնով». նա սպասում է աղոթքների
https://parstoday.ir/hy/news/world-i163584-Թուրքիայի_նախագահը_վարակվել_է_Օմիկրոնով_._նա_սպասում_է_աղոթքների
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը` Էմինե Էրդողանը, վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։ Տեղեկությունը Էրդողանը հայտնել է Twitter–ի իր միկրոբլոգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2022 13:28 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը վարակվել է «Օմիկրոնով». նա սպասում է աղոթքների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը` Էմինե Էրդողանը, վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։ Տեղեկությունը Էրդողանը հայտնել է Twitter–ի իր միկրոբլոգում։

«Թեթև ախտանշաններից հետո ես ու կինս Covid-19 թեստ հանձնեցինք, պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, մեզ մոտ թեթև տեսակն է, որը հայտնի է «Օմիկրոն» անվանումով»,– գրել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ ինքն ու կինը կմեկուսանան տանը, բայց կշարունակեն աշխատել հեռավար։

«Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»,– եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք` Էրդողանը նոր է վերադարձել Ուկրաինայից, ուր պաշտոնական այցով մեկնել էր փետրվարի 3-ին։ Կիևում նա հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

armeniasputnik.am