Մեկնաբանություն-Վիեննայի բանակցություններն արագացնելու ԱՄՆ-ի քայլը բավարար չէ
ԱՄՆ-ի կողմից Իրանի պատժամիջոցների հարցով որոշ բացառությունների վերաբերյալ հայտարարությունից հետո, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է .«Միացյալ Նահանգները պետք է չեղարկի բոլոր ոլորտների, ներառյալ՝ միջուկային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը փետրվարի 4-ին հայտարարել է Թեհրանի հետազոտական ռեակտորի, Արաքի ռեակտորի և Բուշեհրի ատոմակայանի հետ կապված միջուկային –տեխնիկական ոլորտի պատժամիջոցների մի քանիսի չեղարկման մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղարության մի պաշտոնյա Associated Press-ին այս պապակցությամբ ասել է.« Այս քայլն արվել է տեխնիկական երկխոսությունը հեշտացնելու համար և չպետք է մեկնաբանվի որպես ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի պատգամ»:
Անտարակույս, ԱՄՆ-ի կառավարության այս քայլը չի ազդելու տնտեսական պատժամիջոցների վրա, որոնց չեղարկումը պահանջում է Իրանը, քանզի Վաշինգտոնի նոր որոշման համաձայն, չեղարկվում է «պատժամիջոցների սպառնալիք»-ը այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների նկատմամբ, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների, որոնք տեխնիկապես համագործակցում են Իրանի միջուկային ծրագրի որոշ բաժինների հետ: Ուստի, ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներից բացառություններ է սահմանել այն մասով, որը վերաբերում է այդ երկրի և ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերի հարցով մտահոգություններին և չի բավարարում Իրանի հիմնական պահանջները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը «4 + 1» խմբի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) –ի հետ բանակցությունների նոր փուլի սկզբից հայտարարել է, որ բանակցություններին է մասնակցել ԱՄՆ-ի դաժան և անօրինական պատժամիջոցները չեղարկվելու նպատակով և առանց պատժամիջոցների արդյունավետ չեղարկման և անհրաժեշտ երաշխիքների, որոնք օբյկտիվորեն կապահովեն Իրանի շահերը, նոր համաձայնություն չի կայանալու:
Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ երաշխիքների վերաբերյալ Իրանի բանակցային խմբի պահանջը վերաբերվում է քաղաքական,իրավական և տնտեսական ոլորտներին և ամերիկյան կողմը գործնականում պետք է դրսևորի իր բարյացակամությունը:
Ներկայումս, Վիեննայում բանակցող կողմերը վերադարձել են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների և քաղաքական որոշումների համար և մի քանի օր դադարից հետո կվերադառնան Վիեննա: Մի քանի շաբաթ առաջ, Վիեննայում բանակցող կողմերը պաշտոնապես ճանաչել էին երաշխիքների և ճշգրտության քննարկման խնդիրը, սակայն մանրամասները դեռ չեն վերջնականացել և այդ երկու հարցերի մանրամասների շուրջ տարաձայնությունների կատարյալ կարգավորումը պահանջում է ավելի շատ քննարկումներ և քաղաքական որոշումների կիրառում, հատկապես՝ Վաշինգտոնում:
Ոստի, Իրանի Իսլամական Հանրապետությունը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցները և կարագացնի Վիեննայում հավանական համաձայնությունը:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այս մասին ասել է, որ յուրաքանչյուր քայլ, որը կարվի ՀԳՀԾ-ի պարտավորությունների ճիշտ կատարման ուղղությամբ, ուշադրությամբ կըքննարկվի Թեհրանի կողմից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio