Մեկնաբանություն-Վիեննայի բանակցություններն արագացնելու ԱՄՆ-ի քայլը բավարար չէ
https://parstoday.ir/hy/news/world-i163628-Մեկնաբանություն_Վիեննայի_բանակցություններն_արագացնելու_ԱՄՆ_ի_քայլը_բավարար_չէ
ԱՄՆ-ի կողմից Իրանի պատժամիջոցների հարցով որոշ բացառությունների վերաբերյալ հայտարարությունից հետո, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է .«Միացյալ Նահանգները պետք է չեղարկի բոլոր ոլորտների, ներառյալ՝ միջուկային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2022 10:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Վիեննայի բանակցություններն արագացնելու ԱՄՆ-ի   քայլը բավարար չէ

ԱՄՆ-ի կողմից Իրանի պատժամիջոցների հարցով որոշ բացառությունների վերաբերյալ հայտարարությունից հետո, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է .«Միացյալ Նահանգները պետք է չեղարկի բոլոր ոլորտների, ներառյալ՝ միջուկային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը փետրվարի 4-ին հայտարարել է Թեհրանի հետազոտական ռեակտորի, Արաքի ռեակտորի և Բուշեհրի ատոմակայանի հետ կապված միջուկային –տեխնիկական ոլորտի պատժամիջոցների մի քանիսի չեղարկման մասին: 
ԱՄՆ-ի պետքարտուղարության մի պաշտոնյա Associated Press-ին այս պապակցությամբ ասել է.« Այս քայլն արվել է տեխնիկական երկխոսությունը հեշտացնելու համար և չպետք է մեկնաբանվի որպես ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի պատգամ»: 
Անտարակույս,  ԱՄՆ-ի  կառավարության այս քայլը չի ազդելու  տնտեսական պատժամիջոցների վրա, որոնց չեղարկումը պահանջում է Իրանը, քանզի Վաշինգտոնի նոր որոշման համաձայն, չեղարկվում է «պատժամիջոցների սպառնալիք»-ը այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների նկատմամբ, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական  երկրների, որոնք տեխնիկապես համագործակցում են Իրանի միջուկային ծրագրի որոշ բաժինների հետ: Ուստի, ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներից բացառություններ է սահմանել այն մասով, որը վերաբերում է այդ երկրի և ՀԳՀԾ-ի  եվրոպական կողմերի հարցով մտահոգություններին  և չի բավարարում Իրանի հիմնական պահանջները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը  «4 + 1» խմբի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) –ի հետ բանակցությունների նոր փուլի սկզբից  հայտարարել է, որ բանակցություններին է մասնակցել ԱՄՆ-ի  դաժան և անօրինական պատժամիջոցները չեղարկվելու նպատակով և առանց պատժամիջոցների արդյունավետ չեղարկման և անհրաժեշտ երաշխիքների, որոնք օբյկտիվորեն կապահովեն Իրանի շահերը, նոր համաձայնություն չի կայանալու:
Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ  երաշխիքների վերաբերյալ Իրանի բանակցային խմբի պահանջը վերաբերվում է քաղաքական,իրավական և տնտեսական ոլորտներին և ամերիկյան կողմը  գործնականում պետք է դրսևորի իր բարյացակամությունը: 
Ներկայումս, Վիեննայում բանակցող կողմերը  վերադարձել են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների և քաղաքական որոշումների համար և մի քանի օր դադարից հետո կվերադառնան Վիեննա: Մի քանի շաբաթ առաջ, Վիեննայում բանակցող կողմերը պաշտոնապես ճանաչել էին  երաշխիքների և ճշգրտության քննարկման խնդիրը, սակայն մանրամասները դեռ չեն վերջնականացել և այդ երկու հարցերի մանրամասների շուրջ տարաձայնությունների կատարյալ կարգավորումը պահանջում է ավելի շատ քննարկումներ  և քաղաքական որոշումների կիրառում,  հատկապես՝ Վաշինգտոնում:
Ոստի, Իրանի Իսլամական Հանրապետությունը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցները և կարագացնի Վիեննայում հավանական համաձայնությունը:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այս մասին ասել է, որ յուրաքանչյուր քայլ, որը կարվի ՀԳՀԾ-ի պարտավորությունների  ճիշտ կատարման ուղղությամբ, ուշադրությամբ կըքննարկվի Թեհրանի կողմից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio