Թուրքիայում Էրդողանին վիրավորելու գործով դատական ստուգում է անցկացվում 6 անձի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i163890-Թուրքիայում_Էրդողանին_վիրավորելու_գործով_դատական_ստուգում_է_անցկացվում_6_անձի_նկատմամբ
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու գործով դատական ստուգում է անցկացվում 6 անձի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 14:25 Asia/Tehran
  • Թուրքիայում Էրդողանին վիրավորելու գործով դատական ստուգում է անցկացվում 6 անձի նկատմամբ

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու գործով դատական ստուգում է անցկացվում 6 անձի նկատմամբ։

Վերջիններս սոցցանցերում վիրավորական եւ սադրիչ արտահայտություններ են արել Էրդողանի հասցեին այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ նա վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։  

Yeni Şafak թերթի հաղորդմամբ՝ 26 մարդ ազատ է արձակվել տվյալ գործի շրջանակում։

Այժմ երկրում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենք, որի համաձայն՝ անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եւ որի համար կարող է 1-4 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ։ 

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Կիրակի օրը նախագահը նշել է, որ շարունակում է հեռավար աշխատել, քանի որ բժիշկները հաստատել են, որ նրա մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում։ Նույն օրը Էրդողանին Կիեւ այցի ժամանակ ուղեկցող պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ինքը եւս վարակվել է կորոնավիրուսով։

 NEWS.am