Գուտերեշը հայտնել է կորոնավիրուսի համավարակն արդեն այս տարի հաղթահարելու պայմանը
https://parstoday.ir/hy/news/world-i163914-Գուտերեշը_հայտնել_է_կորոնավիրուսի_համավարակն_արդեն_այս_տարի_հաղթահարելու_պայմանը
Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակների ամենամեծ սխալն է, սակայն, համատեղելով ջանքերը, աշխարհը կարող է վերջ տալ կորոնավիրուսի համավարակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 15:44 Asia/Tehran
  • Գուտերեշը հայտնել է կորոնավիրուսի համավարակն արդեն այս տարի հաղթահարելու պայմանը

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակների ամենամեծ սխալն է, սակայն, համատեղելով ջանքերը, աշխարհը կարող է վերջ տալ կորոնավիրուսի համավարակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հանդես գալով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին կորոնավիրուսի բուժման հարցում աջակցելուն ուղղված ACT-Accelerator ծրագրի համար դրամահավաք միջոցառմանը:«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակների ամենամեծ բարոյական սխալն է: Սակայն լավ նորությունն այն է, որ վերջին շրջանի առաջընթացը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հասնել ցանկալիին, եթե միավորենք ռեսուրսները»,- ասել է Գուտերեշը:Նրա խոսքով՝ ջանքերի միավորումը կօգնի արդեն այս տարի հաղթել համավարակին: «Մենք կարող ենք արդեն այս տարի տեսնել համավարակի ավարտը: Մենք կարող ենք տնտեսությունը վերադարձնել վերականգնման ուղի և փրկել կայուն զարգացման նպատակները, սակայն դրա համար պետք է գործենք հիմա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

civic.am