Չավուշօղլուն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/world-i163976-Չավուշօղլուն_ի_թիվս_այլ_հարցերի_անդրադարձել_է_Հայաստան_Թուրքիա_Ադրբեջան_հարաբերություններին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ՌԴ-Ուկրաինա լարվածության, Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2022 11:53 Asia/Tehran
  • Չավուշօղլուն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ՌԴ-Ուկրաինա լարվածության, Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը:

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ապագան և ճակատագիրը սերտորեն կապված են», - ընդգծել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։

«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, և մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը: Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։

armenpress.am