Էրդողանը ստորագրել է հրամանագիր «Շուշիի հռչակագրի» վավերացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i164100-Էրդողանը_ստորագրել_է_հրամանագիր_Շուշիի_հռչակագրի_վավերացման_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2022 12:11 Asia/Tehran
  • Էրդողանը ստորագրել է հրամանագիր «Շուշիի հռչակագրի» վավերացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի ստորագրած հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկատուում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։ Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։