Ռուսաստանը կավելացնի ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/world-i164202-Ռուսաստանը_կավելացնի_ՀԱՊԿ_ի_ներուժը_դաշնակիցների_անվտանգության_համար
Մոսկվան նպատակ ունի զարգացնել ՀԱՊԿ-ի կարողությունները՝ երաշխավորելու Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 13:30 Asia/Tehran
  • Ռուսաստանը կավելացնի ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար

Մոսկվան նպատակ ունի զարգացնել ՀԱՊԿ-ի կարողությունները՝ երաշխավորելու Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

«Մենք նպատակ ունենք ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության համակարգը՝ զարգացնելով դրա կարողությունները՝ ի շահ Ռուսաստանի և նրա դաշնակիցների»,- ասել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։

armeniasputnik.am