ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձ կկատարեն ԼՂ հարցին
Մոսկվայում փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը ՌԴ կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի ընթացիկ խնդիրներն անվտանգության երեք ուղղություններով՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար: Անդրադարձ կկատարվի 2022 թվականին կազմակերպության աշխատանքի պլաններին։
Ենթադրվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ աջակցության հարցն՝ ուղղված արևելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում նրա գործունեությունը:
Երկու երկրների քննարկման առանցքում նաև ռուս-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերն են:
armenpress.am