Թուրքիայում ընդդիմադիրները հերթով պահանջւում են Էրդողանին հրաժարականը
Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները հանդիպել են՝ քննարկելու խորհրդարանական համակարգի ամրապնդման և արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիրը:
Վերջին ամիսներին Թուրքիայում գրանցվել է 40-50 տոկոս գնաճ, ինչև ընդդիմության համար հնարավորւյթուն է ստեղծել առաջիկա ընտրություններում ճնշում գործադրել իշխանությունների վրա: Լիրայի արժեզրկումը և գնաճը 30 տոկոսով նվազեցրել են առաջիկա ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթելու հավանականությունը:
Ընդդիմության առաջնորդները որոշել են միավորվել՝ առաջիկա ընտրություններում Էրդողանին հաղթելու համար:
Չնայած արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջին, Էրդողանը հայտարարել է, որ դրանք տեղի կունենա 2023թ հունվարի 23-ին: