Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i164362-Թուրքիայի_կառավարության_առաջիկա_նիստում_անդրադարձ_կկատարվի_նաև_Հայաստանի_հետ_հարաբերությունների_կարգավորմանը
Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2022 10:46 Asia/Tehran
  • Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet-ը:

Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները,  Իսրայելի նախագահի` հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։

Նշվում է, որ քննարկվելու է նաև  Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։

Նիստի ավարտին Թուրքիայի նախագահը ուղերձով դիմելու է քաղաքացիներին:

armenpress.am