Թուրքիան Սեւ ծովում գազի որոնման աշխատանքների նոր փուլ է սկսել
https://parstoday.ir/hy/news/world-i164512-Թուրքիան_Սեւ_ծովում_գազի_որոնման_աշխատանքների_նոր_փուլ_է_սկսել
Թուրքիան Սեւ ծովում բնական գազի պաշարների երկարաբանահետախուզական հորատման աշխատանքների նոր փուլ է սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 16, 2022 13:21 Asia/Tehran
  • Թուրքիան Սեւ ծովում գազի որոնման աշխատանքների նոր փուլ է սկսել

Թուրքիան Սեւ ծովում բնական գազի պաշարների երկարաբանահետախուզական հորատման աշխատանքների նոր փուլ է սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

««Ֆաթիհ» նավը սկսել է երրորդ հետախուզական հորատումը Սեւ ծովում՝ Սաքարյա հանքավայրում։ Աշխատանքներն իրականացվում են 5000 մ խորության վրա եւ կտեւեն 2,5 ամիս»,- թվիթթերի իր էջում գրել է Թուրքիայի բնական պաշարների եւ էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ 

2020 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Սաքարյա նահանգի ափերի մոտ բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։ Մոտ ապագայում, ինչպես ասել է Էրդողանը, իշխանությունները կլուծեն այդ հանքավայրում գազի արդյունահանման հետ կապված տեխնիկական հարցերը եւ անմիջապես կսկսեն հորատումը: Այդ ժամանակ գազի նոր պաշարների շուկայական արժեքը նախնական գնահատվում էր 180 մլրդ դոլար։

Թուրքական Turkiye Petrolleri ընկերությունը նախատեսում է 40 հորատում Սաքարյա հանքավայրում, որտեղ պաշարները գնահատվում են 540 միլիարդ խմ։ Թուրքիան մտադիր է այդ մշակումներն ինքնուրույն իրականացնել՝ առանց օտարերկրյա ընկերությունների ներգրավման։

news.am