Լավրովը հայտնել է Չավուշօղլուն , արդյո՞ք կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը մասնակցելու է մարտի 11-13 ժամանակահատվածում Անթալիայում տեղի ունենալիք դիվանագիտական ֆորումին: Այդ մասին հայտնում են ՏԱՍՍ լրատվամիջոցի աղբյուրները հղում անելով Լավրովի ու Թուրքիայի արտգործնախարարի միջև կայացած հեռախոսազրույցին:
Ըստ աղբյուրի՝ այդ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը, ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Խոսվել է նաև Սիրիայի կարգավորման հարցի շուրջ, կողմերը քննարկել են Աստանայի ձևաչափը, որը միտված է սիրիական ճգնшժшմի կարգավորմանը:
Տեղեկացնենք, որ Չավուշօղլուն ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով, իսկ մինչ այդ վարակման դեպք էր հայտնաբերվել Թուրքիայի նախագահի ու ՊՆ –ի ղեկավարի մոտ:
Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես հրավիրված է դիվանագիտական այդ ֆորումին, սակայն մինչ օրս Երևանից արձագանք չի հնչել:
slim.am