Էրդողանը uպшռնшցել է Հունաստանին
Հունական կղզիների շուրջ Անկարան կրկին փորձում է uրել, պшհшնջելով Հունաստանից uպшռшզրնnւիթյnւն չտեղադրել նշյալ կղզիներում:
«Կղզիների պատկանելիությսն հարցը վիճելի է»,- Էրդողանը Պատասխանելով Հունաստանի կողմից ապшռшզմшկшնшցված կարգավիճակով կղզիները զի-նելnւ մասին լրագրողների հարցին՝ Էրդողանը ասել է հետևյալը. ֊Մենք, փաստորեն, այդ հարցը մտցրինք ՄԱԿ-ի օրակարգ, և մեր ԱԳՆ-ն զգուշացում արեց նրանց [հույներին]։ Ինչպես գիտեք, կղզիների հարցը մնում է վիճելի։ Նրանք կարող են uտիպել մեզ բարձրացնել այս վիճելի հարցերը։ Մեր նախարարը ցածր մակարդակի զգուշացում է տվել, որ չuտիպեն մեզ բացել այս հարցերը քննшրկման համար»։ – Արմեն Շահ
Նշենք , որ ԱՄՆ Պետդեպարտամենտը օրեր առաջ հերքել էր Թուրքիայի պնդումները և հայտարարել . «Հունական կղզիների ինքնիշխանությունը կասկածի տակ չի կարող լինել»:
«Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ կասկածի տակ չի կարող դրվել»,- պարզաբանել էր ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի խոսնակը։
Բավական տարօրինակ է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշել է uшդրիչ և шնoրինшկան գործողությունների շարք սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության՝ Հունաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ անդրադառնալով Աթենքի և Անկարայի հարաբերություններին:
«Թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների նկատմամբ, բացարձակապես անընդունելի են։ Դրանք անընդունելի են ոչ միայն մեզ համար: Դրանք մերժվել են Եվրամիության, ԱՄՆ պետքարտուղարության, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և այլ երկրների կողմից»,- ընդգծել է Դենդիասը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Աթենքը մշտապես ձգտում է Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային ծովային իրավունքի վրա:
slim.am