Էրդողանը կրկին խոստումներ է տվել երկրի տնտեսական վիճակը բարելավելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i164656-Էրդողանը_կրկին_խոստումներ_է_տվել_երկրի_տնտեսական_վիճակը_բարելավելու_վերաբերյալ
Էրդողանը հերթական անգամ խոստացել է Թուրքիան ազատել տոկոսադրույքների, արտարժույթի ու գնաճի հետ կապված խնդիրներից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2022 18:32 Asia/Tehran
  • Էրդողանը կրկին խոստումներ է տվել  երկրի տնտեսական վիճակը  բարելավելու վերաբերյալ

Էրդողանը հերթական անգամ խոստացել է Թուրքիան ազատել տոկոսադրույքների, արտարժույթի ու գնաճի հետ կապված խնդիրներից։

«Թուրքիան կազատվի տոկոսադրույքների, արժույթի և գնաճի հետ կապված խնդիրներից, ինչպես նաև այլ խնդիրներից»,- չորեքշաբթի  օրն ասել է Ռեջեբ Թայիբ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտարարել  է, որ տոկոսադրույքների հետ կապված խնդիրները զգալիորեն կրճատվել են, և որ փոխարժեքը կայունանում է։

Այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում գների աճի դեմ, իսկ գնաճը դարձել է երկրի ԶԼՄ-ների գլխավոր թեման:

Թուրքիայի քաղաքացիները մի քանի օր առաջ բողոքի ցույց են  անցկացրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և վանկարկել «Էրդողան հրաժարական տուր»։