Շվեյցարիան պատրաստ է ընդունել Լավրովին և Բլինկենին
https://parstoday.ir/hy/news/world-i164720-Շվեյցարիան_պատրաստ_է_ընդունել_Լավրովին_և_Բլինկենին
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկինին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2022 14:07 Asia/Tehran
  • Շվեյցարիան պատրաստ է ընդունել Լավրովին և Բլինկենին

Շվեյցարիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկինին։

Հանդիպման կազմակերպման մանրամասները, սակայն, չեն բացահայտվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պյեր-Ալեն Էլչինգերը:

Բլինկենն առաջարկել էր Լավրովին հանդիպել հաջորդ շաբաթ. հանդիպման վայր ամերիկյան կողմը դիտարկել է Ժնևը։

Նա տեղեկություններ չի տրամադրել, թե արդյոք հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հարցումներ են ստացվել՝ պատճառաբանելով դա գաղտնիության նկատառումներով։

Նշենք, որ Լավրովը և Բլինկենը վերջին անգամ Ժնևում բանակցություններ են վարել հունվարի 21-ին:

armeniasputnik.am/