Շվեյցարիան պատրաստ է ընդունել Լավրովին և Բլինկենին
Փետրվար 18, 2022 14:07 Asia/Tehran
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկինին։
Հանդիպման կազմակերպման մանրամասները, սակայն, չեն բացահայտվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պյեր-Ալեն Էլչինգերը:
Բլինկենն առաջարկել էր Լավրովին հանդիպել հաջորդ շաբաթ. հանդիպման վայր ամերիկյան կողմը դիտարկել է Ժնևը։
Նա տեղեկություններ չի տրամադրել, թե արդյոք հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հարցումներ են ստացվել՝ պատճառաբանելով դա գաղտնիության նկատառումներով։
Նշենք, որ Լավրովը և Բլինկենը վերջին անգամ Ժնևում բանակցություններ են վարել հունվարի 21-ին:
armeniasputnik.am/
Պիտակ