Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չովուօղլուն այսօր Անկարայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ երկխոսությանը։ Նա հիշեցրել է, որ Անթալիայում տեղի ունենալիք դիվանգիտական ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի ԱԳ նախարարին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։«Նախօրեին պարզ դարձավ Անթալիա Հայաստանի վարչապետի հնաավոր այցի մասին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կընդունի ֆորումին մասնակցելու հրավերը, «իհարկե, ամնե ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»։
Աղբյուր` Panorama.am