Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/world-i164724-Չավուշօղլու._Թուրքիայում_սպասում_են_Փաշինյանին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չովուօղլուն այսօր Անկարայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2022 14:30 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չովուօղլուն այսօր Անկարայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ երկխոսությանը։ Նա հիշեցրել է, որ Անթալիայում տեղի ունենալիք դիվանգիտական ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի ԱԳ նախարարին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։«Նախօրեին պարզ դարձավ Անթալիա Հայաստանի վարչապետի հնաավոր այցի մասին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին  ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կընդունի ֆորումին մասնակցելու հրավերը, «իհարկե, ամնե ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»։

Աղբյուր` Panorama.am