Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը պարտվում է կլիմայական փոփոխությունների մրցավազքում
https://parstoday.ir/hy/news/world-i164814-Գուտերեշը_հայտարարել_է_որ_աշխարհը_պարտվում_է_կլիմայական_փոփոխությունների_մրցավազքում
Գլազգոյում համաժողովի ժամանակ միջազգային հանրությանը չի հաջողվել գտնել կլիմայական փոփոխությունների լուծումը. մարդկությունը պատրվում է այդ մրցավազքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2022 16:41 Asia/Tehran
  • Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը պարտվում է կլիմայական փոփոխությունների մրցավազքում

Գլազգոյում համաժողովի ժամանակ միջազգային հանրությանը չի հաջողվել գտնել կլիմայական փոփոխությունների լուծումը. մարդկությունը պատրվում է այդ մրցավազքում:

Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը անվտանգության վերաբերյալ Մյունխենի համաժողովին ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք հաղթում, մենք պարտվում ենք կլիմայական փոփոխությունների մրցավազքում: Գլազգոյում համաժողովից հետո եղել է պարզամիտ լավատեսություն: Սակայն այդպիսի լավատեսության համար հիմքեր չկան: Կա վտանգ, որ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների մակարդակը 2030թ. կբարձրանա պակասելու փոխարեն»,-ասել է նա:

«Կլիմայի փոփոխությունը բավականին լրջանում է»,-հավելել է նա:

2021թ. նոյեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխություն մասին ՄԱԿ-ի շրջանակային հռչակագրի կողմերի 26-րդ համաժողովը: Դրա արդյունքում հայտարարվել էր, որ երկրները պատասխանատվություն են ստանձնում ջանքեր գործադրել ածխի հիման վրա էներգիայի օգտագործումը կրճատելու եւ արդյունահանվող վառելիքի ոչ արդյունավետ սուբսիդիաներից հրաժարման համար՝ ապահովելով ամենաաղքատների ու խոցելիների հասցեական աջակցությունը՝ ազգային հանգամանքների համաձայն»: Երկրները նաեւ համաձայնեցրել են 2015թ. կնքված Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի վեցերորդ հոդվածի իրագործումը: Այն նախատեսում է հստակ կարգավորումների սահմանում ջերմոցային գազերի ու ածխածնային միավորներով առեւտրի հարցում:

ankakh.com/