Հնարավոր է տեղի ունենա Պուտին-Բայդեն գագաթնաժողով
Փետրվար 21, 2022 13:29 Asia/Tehran
Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը հնարավոր է, սակայն ՌԴ նախագահը «պետք է իր ընտրությունը կատարի», հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Այսօր հնարավոր է կազմակերպել նման գագաթնաժողով, համախմբել շահագրգիռ կողմերին: Բայց այժմ նախագահ Պուտինը պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել են Ելիսեյան պալատից։Պալատից նաև նշել են, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ «շատ վտանգավոր»։Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ Ելիսեյան պալատի, առաջարկել էր գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև, երկու կողմերն էլ ընդունել են առաջարկը։
araratnews.am
Պիտակ