Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i164964-Վիեննայում_մեկնարկել_է_ԵԱՀԿ_Մշտական_խորհրդի_արտահերթ_նիստը
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը մեկնարկել է փետրվարի 21-ին Վիեննայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 16:00 Asia/Tehran
  • Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը մեկնարկել է փետրվարի 21-ին Վիեննայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոսին» հայտնում է, որ արտահերթ նիստին կարող են մասնակցել կազմակերպության անդամ բոլոր երկրները:

Վիեննայում Բելառուսի դեսպանատանը գործակալության թղթակցին հայտնել են, որ Բելառուսի դեսպանը արտահերթ նիստին կփորձի գործընկերներին հրավիրել իրական երկխոսության և բացատրել Մինսկի տրամաբանությունն ու գործողությունների իմաստը ճգնաժամի խորացման ընթացքում, ընդգծել, որ Մինսկի դիրքորոշումը չի փոխվել:

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցիչ Ադան Խալասինսկին հայտնել էր, որ Ուկրաինայի խնդրանքով լեհական ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ կգումարի: Նա շեշտել էր, որ հանդիպմանը հրավիրել է Ուկրաինայում և Եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Միկկո Կինունենին և ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Հալիթ Չևիկին։

livenews.am