Թուրքիան դատապարտել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը
Փետրվար 22, 2022 08:41 Asia/Tehran
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու քայլը, այն համարելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել՝ ճանաչելով Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը։
Արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանը կազմված է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից, ինչպես նաև ռուսաբնակ մի քանի այլ շրջաններից, և երկու նահանգները միակողմանիորեն անկախություն են հռչակել Կիևից 2014 թվականին՝ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո:
Պիտակ