Թուրքիան դատապարտել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i165014-Թուրքիան_դատապարտել_է_Դոնեցկի_և_Լուգանսկի_անկախությունը_ճանաչելու_Պուտինի_որոշումը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու քայլը, այն համարելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2022 08:41 Asia/Tehran
  • Թուրքիան դատապարտել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու քայլը, այն համարելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը  հրամանագիր է ստորագրել՝ ճանաչելով Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը։

Արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանը կազմված է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից, ինչպես նաև ռուսաբնակ մի քանի այլ շրջաններից, և երկու նահանգները միակողմանիորեն անկախություն են հռչակել Կիևից 2014 թվականին՝ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո: