Մերժվել է Ճապոնիայում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i165588-Մերժվել_է_Ճապոնիայում_ամերիկյան_միջուկային_զենք_տեղակայելու_առաջարկը
Ճապոնիայի վարչապետը միանգամայն անընդունելի է հայտարարել իր երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու առաջարկը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 01, 2022 12:17 Asia/Tehran
  • Մերժվել է Ճապոնիայում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու առաջարկը

Ճապոնիայի վարչապետը միանգամայն անընդունելի է հայտարարել իր երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու առաջարկը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, արձագանքելով նախկին վարչապետ Սինձո Աբեի առաջարկին՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ չի կարող ԱՄՆ-ի հետ միջուկային փոխանակման համաձայնագիր կնքել։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիրոսիմայի և Նագասակիի ավերիչ ատոմային ռմբակոծությունից հետո Ճապոնիան հավատարիմ մնաց չկառուցելու, սեփականության իրավունք չունենալու և միջուկային զենք իր տարածք չմտցնելու երեք սկզբունքներին:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմազա Հայաշին Լիվերպուլում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել տարածաշրջանում աճող անվտանգության պայմաններում, ուժեղացնել ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի զսպման և արձագանքման կարողությունը: