Թուրքիայի նախագահական համակարգի ընդդիմադիրների համախմբումը Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիր 6 կուսակցությունների ղեկավարները Էրդողանի ու երկրի նախագահական համակարգի դեմ կոալիցիա են կազմել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմացող վեց կուսակցությունների առաջնորդները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ իշխանության գալուն պես լուծարելու են նախագահական համակարգը և 2023 թվականին իշխանությունից հեռացնելու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։
Էրդողանի ընդդիմադիրները հայտարքարել են.«Մենք վճռական որոշում ենք կայացրել՝ հեռացնել ԱԶԿ-ին և վերադարձնել ժողովրդավարությունը Թուրքիային»։
Թուրքական ընդդիմությունը նիստի ընթացքում շեշտել են.«Մենք եկել ենք այն եզրակացության, որ նախագահական համակարգը միանձնյա ռեժիմ է՝ առանց վերահսկողության և ստուգման, որը Թուրքիային անդունդ է գցել, ուստի լուծումը տեսնում ենք խորհրդարան կոչվող քաղաքական կառույցի իշանության ղեկին նստելու և ամրապնդման մեջ»: