Թուրքիայի նախագահական համակարգի ընդդիմադիրների համախմբումը Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i165604-Թուրքիայի_նախագահական_համակարգի_ընդդիմադիրների_համախմբումը_Ռեջեբ_Թայիբ_Էրդողանի_դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիր 6 կուսակցությունների ղեկավարները Էրդողանի ու երկրի նախագահական համակարգի դեմ կոալիցիա են կազմել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2022 14:15 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահական համակարգի ընդդիմադիրների համախմբումը Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիր 6 կուսակցությունների ղեկավարները Էրդողանի ու երկրի նախագահական համակարգի դեմ կոալիցիա են կազմել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմացող վեց կուսակցությունների առաջնորդները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ իշխանության գալուն պես լուծարելու են նախագահական համակարգը և 2023 թվականին իշխանությունից հեռացնելու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Էրդողանի ընդդիմադիրները հայտարքարել են.«Մենք վճռական որոշում ենք կայացրել՝ հեռացնել ԱԶԿ-ին և վերադարձնել ժողովրդավարությունը Թուրքիային»։

Թուրքական ընդդիմությունը նիստի ընթացքում շեշտել են.«Մենք եկել ենք այն եզրակացության, որ նախագահական համակարգը միանձնյա ռեժիմ է՝ առանց վերահսկողության և ստուգման, որը Թուրքիային անդունդ է գցել, ուստի լուծումը տեսնում ենք խորհրդարան կոչվող քաղաքական կառույցի իշանության ղեկին նստելու և ամրապնդման մեջ»: