Մեծ Բրիտանիայում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի և Ադրբեջանի դեմ
(last modified Wed, 02 Mar 2022 10:53:20 GMT )
Մարտ 02, 2022 14:23 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի և Ադրբեջանի դեմ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Մարտի 1-ին խորհրդարանի անդամներից մեկը՝ Մարգարեթ Հոջը, առաջարկել է դիտարկել նաև Ղազախստանի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ ասելով, որ այդ երկրներն աջակցում են Պուտինին։ Այս մասին հաղորդում է Sputnik.kz-ը:

«Պատժամիջոցներ կկիրառվե՞ն Ղազախստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ»,- հարցրել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին:

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կուսումնասիրի Ղազախստանին և Ադրբեջանին վերաբերող այս հարցը։

lurer.com