ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը կժամանի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/world-i165790-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենը_շաբաթ_օրը_կժամանի_Թեհրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը կժամանի Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 08:29 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը կժամանի Թեհրան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը կժամանի Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ:

Հայտարարվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցը Թեհրան՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երաշխիքների խնդիրների լուծման հարցով ընդհանուր ճանապարհային քարտեզի հասնելու նպատակով։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում անցկացված ինտենսիվ բանակցություններից հետո ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի միջև ընդհանուր համաձայնություններ են կայացել: Ռաֆայել Գորոսսին շաբաթ օրն այցելելու է Թեհրան, որտեղ հանդիպելու է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Մոհամմեդ Էսլամիի հետ:

Ըստ այս հաղորդման, Թեհրան կատարելիք այցի ընթացքում Գրոսսին հանդիպելու է Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ երևույթին, Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունները զգալիորեն բարելավվում են: