ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ուղարկում է Ուկրաինա
(last modified Sat, 05 Mar 2022 07:22:52 GMT )
Մարտ 05, 2022 10:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ուղարկում է Ուկրաինա

ՌԴ հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ Վաշինգտոնն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հավաքագրում է՝ Ուկրիանա ուղարկելու նպատակով:

ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Սիրիայից հազարավոր ահաբեկիչների տեղափոխել Ուկրաինա։

2021 թվականի վերջին, ամերիկացիները, Ռուսաստանից և ԱՊՀ-ից  տասնյակ իլիպականների ազատեցին և ուղարկեցին Սիրիայում գտնվող Ալ-Թանաֆ բազա: Իսկ բազայում դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար հատուկ պատրաստություն անցնելուց հետո, նրանք կուղարկվեն Ուկրաինա:

Ռուսական հետախուզական ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ը շարունակում է նոր ահաբեկչական խմբավորումներ ստեղծել , որոնց անդամներին պատրաստվում է Լեհաստանի տարածքով ուղարկել Ուկրաինա։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինայի տարածքից սպառնալ իրեն: