Պուտինը խոսել է Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i166080-Պուտինը_խոսել_է_Ուկրաինայում_Մերձավոր_Արևելքից_զինյալների_առկայության_մասին
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է «աբսուրդի թատրոն»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 08:31 Asia/Tehran
  • Պուտինը խոսել է Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է «աբսուրդի թատրոն»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն պաշտոնական Կիևի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտել են գործընթացը:

ՌԴ ղեկավարն ասել է, որ ունեն տեղեկություններ այն մասին, որ Ուկրաինայի տարածքում սպանում են մարդկանց, ովքեր Կիևի պաշտոնական դիրքորոշումից տարբերվող կարծիք են հայտնում: «Մեզ մոտ մարդիկ դուրս են գալիս և իրենց կարծիքն են հայտնում այն մասին, թե ինչն են հավանում կամ ինչը չեն հավանում Ուկրաինայում մեր գործողություններում: Իսկ այնտեղ՝ Ուկրաինայում, մենք ունենք տեղեկություններ, որ նման մարդկանց պարզապես փողոցում բռնում ու կրակում են: Մեր հատուկ ծառայություններն այժմ հավաքագրում են այս տեղեկությունները»,- հայտարարել է Պուտինը:

Նա հայտնել է նաև, թե ռուսական կողմն արձանագրել է, որ Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալներ կան: «Մենք նաև արձանագրել ենք այնտեղ Մերձավոր Արևելքից, որոշ եվրոպական երկրներից զինյալների առկայությունը: Նրանք կիրառում են այսպես կոչված ջիհադ-մոբիլներ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:

https://armenpress.am/arm/news/1077234.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio